Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ

Posted on | July 30, 2012 by blinddates | Comments Off

English | Türkçe

Զեկույցների ամփոփումներ ներկայացնելու հրավեր.

Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ
Գիտաժողով Երևանում, Հայաստան
Ժամկետը` հոկտեմբերի 26 և 27, 2012
Վայրը` Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարությունները միջբնագավառային և միջմշակութային գիտաժողով է, որը նպատակ ունի հետազոտել փոխհատումները արվեստագիտական պրակտիկայի, գրականության և էթիկայի/իրավունքի միջև: Բացելով հարթակ այնպիսի սուբյեկտիվությունների համար՝ իրական թե երևակայական, որոնք հարմար չեն գալիս ազգ-պետության և ուրիշ հանրածանոթ ինստիտուցիոնալ ձևավորումների դասակարգումներին, մենք հույս ունենք ի հայտ բերել համընդհանուր բնույթ ունեցող թեմաներ, որոնք որպես կանոն լուսանցք են մղվել բոլոր ժամանակներում և վայրերում: Ջանալով ավելի լավ հասկանալ հայ-թուրքական բաժանման ներկա բարդությունները՝ այս համաժողովը ցանկանում է իր կողմը գրավել միջազգային համարում ունեցող նոր անհատների: Մեր նպատակն է՝  արձակել կապանքները ճնշված հիշողությունների, լռեցված պատմությունների և անուշադրության մատնված զգացմունքների/ընկալումների՝ զուգորդված տիրապետող պատումներին, որ հաստատուն են պահվում հակադրության հարացույցների կողմից (ինչպես Ներս/Դուրս, Մենք/Նրանք, Մենք/Ես, Մասնավոր/Հանրային և այլն): Որպես շարունակություն քննարկումների շարքի, որ սկսվել է Նյու Յորքում հիմնված Կույր ժամադրություններ. նոր հանդիպումներ նախկին կայսրության եզրերին համադրողական նախաձեռնության համատեքստում (այդ մասին՝ ստորև), գիտաժողովը քննության կառնի ժամանակին Օսմանյան կայսրության վիթխարի տարածքը կազմող մարդկային աշխարհագրության «հետքերը»՝ միևնույն ժամանակ տեղ բացելով համեմատությունների/հակադրությունների համար, երբ գործ ունենք ուրիշ նմանօրինակ խզումների «մնացորդների» հետ՝ ներառյալ այն, ինչ ժառանգվել է Խորհրդային վարչակարգից և Սառը պատերազմից։ Մեզ հետաքրքրող թեմաների թվում են. սահման, գաղթ, աշխատանք, տնտեսություն, էկոլոգիա, կրոն, ազգայնականություն, բռնություն, մարդու իրավունքներ, գիտելիքի արտադրություն, գեղարվեստական համակարգեր, լեզու, թարգմանություն, մեդիա, նոր տեխնոլոգիաներ, գաղտնիություն, ժողովրդավարություն, ազատություն, գենդեր, ընտանիք, ընկերություն, սեռականություն, սեր եւ այլն։ Եթե ամփոփենք՝ ողջունելի են նոր դիսկուրսային քարտեզագրումները, որոնք հիմնված են անհամատեղելի  կամ ֆրագմենտացված ձևավորումներում նշմարելի ընդհանուր նմանությունների վրա, ինչպես նաեւ մեկնաբանություններն այնպիսի միասնությունների, որոնք չեն ապավինում միաձեւությանը։

Գիտաժողովի մտհղացողներն  ու կազմակերպիչներն են`

արվեստի անկախ քննադատ/համադրող և Կույր ժամադրություններ նախագծի արտաքին տնօրեն Նիրի Մելքոնյանը, գիտաժողովի մոդերատորներն են՝ Երևանի պետական համալսարանի գրականության դասախոս Սիրանուշ Դվոյանը, մարդու իրավունքների պաշտպան, մանկավարժ և իրավաբան Վահան Բուռնազյանը, խորհրդատուն է` արվեստի քննադատ/համադրող Էրդեն Կոսովան:

Ամփոփում (մինչև 300 բառ) և կարճ կենսագրություն. ներկայացնել մինչև 2012թ. օգոստոսի 28-ը: Ընդունվում են դիմումներ ԲՈԼՈՐ  բնագավառներից՝ անգլերեն, հայերեն, թուրքերեն լեզուներից որևէ մեկով:

Դիմումները խնդրում ենք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին. blinddatesproject@aol.com :

-       Ընտրության արդյունքները, ծրագրի և քննարկման մասնակիցների անունների հետ միասին կհայտարարվեն մինչև 2012թ. սեպտեմբերի 4-ը,

-       մինչև 30 րոպեանոց զեկուցումների ամբողջական տեքստերը հարկ է ներկայացնել մինչև 2012թ. հոկտեմբերի 5-ը,

-       զեկուցումները կհրապարակվեն առցանց, գիտաժողովից հետո։

Կազմակերպիչները հոգում են բոլոր զեկուցողների կացարանի և մասնակցության /հրապարակման ծախսերը: Միջազգային մասնակիցներին, որոնք կցանկանան փնտրել հավելյալ ֆինանսավորում, կտրամադրվեն օժանդակող նամակներ ըստ պահանջի։ Այս գիտաժողովը հնարավոր է դարձել շնորhիվ Բաց Հասարակության Հիմնադրամի Երևանի-Բուդապեշտի մասնաճյուղերի դրամաշնորհի, ինչպես նաև ԱՄՆ-ում Կույր ժամադրություններ նախագծի հովանավորների նվիրատվությունների, որտեղ այն ֆինանսավորվում է Նյու Յորքի Արվեստների հիմնադրամի կողմից:

Կույր ժամադրություններ նախագծի մասին http://blinddatesproject.org/

Համահամադրողներ Նիրի Մելքոնյանի և Դեֆնե Այասի կողմից մտահղացված Կույր ժամադրություններ նախագծի ցուցադրությունը Նյու Յորքում, որը բացվել է Փրաթի Մանհեթենի պատկերասրահում 2010թ. նոյեմբերին, ներառում է հետազոտական աշխատանքի վրա հիմնված տասներեք գեղարվեստական համագործակցային նոր նախագծեր: Հանդիպումներ հրահրելով հետօսմանյան աշխարհագրության` որպես “ուրիշներ” ընկալվածների միջև, “իրար գտած” արվեստագետներին առաջարկվել էր ուսումնասիրել այդ պատմական խզվածքի երկարատև ազդեցությունները այսօրվա կյանքի վրա: Նպաստելու համար 2005թ. աշնանը սկիզբ առած համադրողական գործընթացին՝ կազմակերպվեցին նախագծի բարեկամների կողմից հյուրընկալված մի շարք ոչ պաշտոնական զրույցներ, որոնք միջազգային մակարդակով տարբեր վայրերում թեմատիկորեն կազմակերպված հանրային քննարկումների հիմք դարձան: Փրաթի հետ համատեղ իրականացված նախագիծը ի մի բերեց արվեստագետների և այլ մասնակիցների Հայաստանից, Բոսնիայից, Հունաստանից, Իսրայելից, Լիբանանից և Թուրքիայից՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում գտնվող նրանց անդրազգային/սփյուռքի գործընկերների հետ միասին: Կարելի է նկատել, որ Փրաթի ցուցահանդեսում կենտրոնական դեր ունեն կապվածությունները պատկերներին, ձայներին և պատմություններին, որոնք բախման մեջ են մտնում ազգ-պետությունների, արվեստի պատմությունների և ինքնությունների գոյություն ունեցող դասակարգումների հետ: Այստեղ ի ցույց էին դրված զգայությունների փնջեր, որոնք կենում են հիշողության և մոռացման, ճշմարտության և հորինվածքի, իրականի և երևակայականի եզրին:

Երևան-Ստամբուլ. նոր տարբերակներ

Մտադիր լինելով գաղթել երկրեերկիր՝ Կույր ժամադրություններ ցուցահանդեսի  հաջորդ ինստալացիան նախատեսված է բացել 2013 թ. ամռանը Երևանում և Ստամբուլում (ֆինանսավորումը ընթացքի մեջ է): Գոյություն ունեցող բարդությունները ավելի լավ հասկանալու համար, այս վերաձևակերպված տարբերակները կբացահայտեն տարածաշրջանային մտահոգությունները, ինչպես առաջարկվել է ցուցահանդեսի ընդլայնված թիմի կողմից, որոնք իրենց հերթին կկազմեն Կույր ժամադրությունների հավելյալ արվեստագիտական զույգեր:

Առնչվող հղումներ.

Փրաթի Մանհեթթենի պատկերասրահ.

Հետք առցանց

Blind Dates Project:

550 Grand Street # J-5D
New York, NY 10002

Website:
www.binddatesproject.org

Tel:
201-679-6940 New York
098-279-356 Yerevan

Email:
blinddatesproject@aol.com

These icons link to social bookmarking sites where readers can share and discover new web pages.
  • Facebook
  • TwitThis

Comments

Comments are closed.