Blind Dates Project

Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ

Հայերեն | English

Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ

Գիտաժողով Երևանում, Հայաստան
Ժամկետը` հոկտեմբերի 26 և 27, 2012
Վայրը` Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Մամլո ասուլիսը տեղի կունենա Ուրբաթ՝ Հոկտեմբերի 26, 10:30, Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ստորեւ ներկայացված է գիտաժողովի ծրագիրը, որին հաջորդում են մասնակիցների զեկույցներն ու կենսագությունները

ՆԻՍՏ I, ՈՒՐԲԱԹ, 26.10.12.
Կառուցելով և ապակառուցելով կայսրությունները. ազգային պատմությունների վերարժեքավորումը
Մոդերատոր և վարող՝ Վահան իրավաբան և դասախոս

11:00 – 2:00
Ազատագրության հակամարտ տեսլականներ - Վարդան Ազատյան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի պատմության դոցենտ
Հարեմն օրիենտալիզմից մինչև ժողովրդական մշակույթ. հետ-օսմանյան կանանց նորաձևությունը – Էկատերինի Գեգիսյան, տեսողական արվեստագետ, Լոնդոն, ներկայացված Աթենքի Գալֆայան պատկերասրահի կողմից
Ազգային պատումներ և պատմողության ձևեր – Հրաչ Բայադյան, Երևանի Պետական համալսարանի մեդիայի և մշակութաբանության դասախոս
Հայկական ներկայացուցչությունը Թուրքիայում Երկրորդ աշխարհամարտից հետո – Թալին Սուճյան, Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող դասախոս և գիտությունների թեկնածու
Մարդաբանական հետաքրքրություններ սահմանի վրա. Կարսը, Փամուկը և մյուսները – Ք. Զեյնեփ Սարըասլան, Ցյուրիխի համալսարանի սոցիալական և մշակութային մարդաբանության բաժնի հետազոտող դասախոս

7:30 – 9:00

ՀՒՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ

Առնչություններ ռազմագերիների միջև. հայերը և հնդիկները Սիրիայի “Մահվան ճամբարում” 1916–1918թթ. – Ամիտավ Գոշ, միջազգային ճանաչում ունեցող մրցանակակիր գրող, “Կակաչների ծովը” և “Ծխի գետը” վեպերի հեղինակ

ՆԻՍՏ II, ՇԱԲԱԹ, 27.10.12.
Բռնության և տրավմայի մասին լռելու և (ձայն վերցնելու) (ան) հնարինությունը
Մոդերատոր և վարող՝ Սիրանուշ Դվոյան, գրաքննադատ, Երևանի Պետական համալսարանի համեմատական գրականության դասախո

11:00 – 2:00
Տեքստեր, լրտեսներ և հավատարմություն. օսմանյան հայկական տպագրական մշակույթի քաղաքականությունը - Նանոր Քեբրանյան, Քոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և աֆրիկյան հետազոտությունների բաժնի հայագիտության պրոֆեսորի ընթերակա 
Տրավմատիկ անհավատարմություններ. փորձն ու նրա թարգմանությունները Մեյբլ Էլիոթի և Զապել Եսայանի ստեղծագործություններում
– Շուշան Ավագյան, թարգմանիչ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս
Չարենց-Օշական. գոյաբանական անհամատեղելիության մի դեպքի մասին - Աշոտ Ոսկանյան, փիլիսոփայության դասախոս, Հայաստանի արտաքին գործերի նախարարության Ասիական-խաղաղօվկիանոսյան և Աֆրիկայի վարչության պետ
Լուռ խոսք և ինտիմության քաղաքականությունը – Քեթլին ՄաքՔուին, արվեստաբան, գրող և քննադատ, Նյու Յորք
“Ոչ մի տեղ”.Հատված գրության ընթացքում գտնվող վեպից – Վիգեն Բերբերյան, “Հեծանվորդը” (2002) և “Կապիտալը” (2007) վեպերի հեղինակ

ՆԻՍՏ III, ՇԱԲԱԹ, 27.10.12.
Երկփեղկումներ և փլատակներ. (վերա)պատկերացնելով կայսերական մնացորդները
Մոդերատոր և վարող Նիրի Մելքոնյանը “Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություննե” համաժողովի նախաձեռնողն է: Նյու Յորքաբնակ անկախ արվեստաբան, արվեստի համադրող Նիրի Մելքոնյանը նաեւ տնօրինում է ընթացիկ
Կույր Ժամադրություններ նախագիծը, որի առաջին մասը մեկնարկել է Փրեթթ Ինստիտուտում 2010թ.

3:00 – 6:00
Ճամփորդական ուղեցույց դեպի կայսրության արևելքը – Զյուլալ Նազան, Յուսթյունդաղ Բողազիչի համալսարանի պրոֆեսորի ընթերակա
Ավերակման ժամանակը. հայոց գեղագիտության կյանքը – Դեյվիդ Կազանջյան, Փենսիլվանիայի համալսարանի անգլերենի, համեմատական գրականության և գրականության տեսության պրոֆեսորի ընթերակա
Նոր բառարան կերպար-արվեստի համար. խորհրդային-հետխորհրդային դիմանկարչությունը – Արևիկ Արևշատյան, խառը մեդիայի տեսողական արվեստագետ, անկախ կուրատոր, բեմանկարիչ և էսսեիստ, Երևան Վիճելի քննադատականություն. լարվածությունը Ստամբուլի
ժամանակակից արվեստի ասպարեզում
– Էրդեն Կոսովա, արվեստաբան, red-thread.org էլեկտրոնային ամսագրի խմբագիր, Ստամբուլ
Զետեղելով ռևանշիստական շարունակականությունը հետ-օսմանյան Թուրքիայում – Փոլ Բենջամին, Օսթերլունդ Սաբանջը համալսարանի թուրքագիտության ասպիրանտ

 

Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարությունները միջբնագավառային և միջմշակութային գիտաժողով է, որը նպատակ ունի հետազոտել փոխհատումները արվեստագիտական պրակտիկայի, գրականության և էթիկայի/իրավունքի միջև: Բացելով հարթակ այնպիսի սուբյեկտիվությունների համար՝ իրական թե երևակայական, որոնք հարմար չեն գալիս ազգ-պետության և ուրիշ հանրածանոթ ինստիտուցիոնալ ձևավորումների դասակարգումներին, մենք հույս ունենք ի հայտ բերել համընդհանուր բնույթ ունեցող թեմաներ, որոնք որպես կանոն լուսանցք են մղվել բոլոր ժամանակներում և վայրերում: Ջանալով ավելի լավ հասկանալ հայ-թուրքական բաժանման ներկա բարդությունները՝ այս համաժողովը ցանկանում է իր կողմը գրավել միջազգային համարում ունեցող նոր անհատների: Մեր նպատակն է՝  արձակել կապանքները ճնշված հիշողությունների, լռեցված պատմությունների և անուշադրության մատնված զգացմունքների/ընկալումների՝ զուգորդված տիրապետող պատումներին, որ հաստատուն են պահվում հակադրության հարացույցների կողմից (ինչպես Ներս/Դուրս, Մենք/Նրանք, Մենք/Ես, Մասնավոր/Հանրային և այլն): Որպես շարունակություն քննարկումների շարքի, որ սկսվել է Նյու Յորքում հիմնված Կույր ժամադրություններ. նոր հանդիպումներ նախկին կայսրության եզրերին համադրողական նախաձեռնության համատեքստում (այդ մասին՝ ստորև), գիտաժողովը քննության կառնի ժամանակին Օսմանյան կայսրության վիթխարի տարածքը կազմող մարդկային աշխարհագրության «հետքերը»՝ միևնույն ժամանակ տեղ բացելով համեմատությունների/հակադրությունների համար, երբ գործ ունենք ուրիշ նմանօրինակ խզումների «մնացորդների» հետ՝ ներառյալ այն, ինչ ժառանգվել է Խորհրդային վարչակարգից և Սառը պատերազմից։ Մեզ հետաքրքրող թեմաների թվում են. սահման, գաղթ, աշխատանք, տնտեսություն, էկոլոգիա, կրոն, ազգայնականություն, բռնություն, մարդու իրավունքներ, գիտելիքի արտադրություն, գեղարվեստական համակարգեր, լեզու, թարգմանություն, մեդիա, նոր տեխնոլոգիաներ, գաղտնիություն, ժողովրդավարություն, ազատություն, գենդեր, ընտանիք, ընկերություն, սեռականություն, սեր եւ այլն։ Եթե ամփոփենք՝ ողջունելի են նոր դիսկուրսային քարտեզագրումները, որոնք հիմնված են անհամատեղելի  կամ ֆրագմենտացված ձևավորումներում նշմարելի ընդհանուր նմանությունների վրա, ինչպես նաեւ մեկնաբանություններն այնպիսի միասնությունների, որոնք չեն ապավինում միաձեւությանը։

Գիտաժողովի մտհղացողներն  ու կազմակերպիչներն են`

արվեստի անկախ քննադատ/համադրող և Կույր ժամադրություններ նախագծի արտաքին տնօրեն Նիրի Մելքոնյանը, գիտաժողովի մոդերատորներն են՝ Երևանի պետական համալսարանի գրականության դասախոս Սիրանուշ Դվոյանը, մարդու իրավունքների պաշտպան, մանկավարժ և իրավաբան Վահան Բուռնազյանը, խորհրդատուն է` արվեստի քննադատ/համադրող Էրդեն Կոսովան:

Հաստատված մասնակիցների զեկույցները

Ամիտավ Գոշ
Գերության կապանքներ. հնդիկները և հայերը Ռաս ալ Այնի բանտային ճամբարներում 1916–1918 թթ.

1916 թ. ապրիլին բրիտանա-հնդկական մեծաթիվ զինված ուժեր, գեներալ-մայոր Չարլզ Թաունշենդի հրամանատարությամբ հանձնվեցին օսմանյան բանակին Քութ ալ Ամարայում (Իրաք)։ Գերի ընկածների մեջ կային մի քանի բժշկական օգնականներ Կալկաթայից: Նրանք ցածր կոչումներ ունեցող երիտասարդ կամավորներ էին, պատկանում էին հապշտապ կազմավորված մի միության, որ կոչվում էր Բենգալական շտապ օգնության մարմին։ Մի շարք հնդիկ և սիկհ ռազմագերիների հետ մեկտեղ նրանց քայլելով տարան Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ Այն բնակավայրը, որտեղ նրանք պետք է աշխատեին երկաթգծի վրա։ Այս տարածքում գտնվող մի շարք բանտային ճամբարներում հազարավոր հայեր կային։ Նրանց այս տարածաշրջան էին բերել Մարդին, Դիարբեքիր և Էրզրում քաղաքներից: Նրանց մի զգալի մասը սպանվել էր, շատերն էլ մահացել էին հիվանդություններից։ Հնդիկների և հայերի ճամբարները մոտ էին իրար, և բանտարկյալների կյանքը երբեմն նրբորեն միահյուսվում էր։ Տասնամյակներ անց Բենգալական շտապ օգնության մարմնի կամավորներից մեկը՝ Սիսիր Սարբադհիքարին գրեց պատերազմական տարիների իր հուշերը, հիմնված իր օրագրի վրա, որը նա պահել է Մերձավոր Արևելքում եղած ժամանակ։ Բենգալերեն գրված այս գիրքն ունեցել է մասնավոր մի հրատարակություն՝ ՙԱբհի լե Բաղդադ՚ վերնագրով (1958)։ Այն քիչ ուշադրության է արժանացել և շուտով մատնվել է մոռացության։ Ներկայացվող նյութը վերաբերում է Սիսիր Սարբադհիքարին հուշերում գերության տարիներին հայերի հետ նրա ունեցած հանդիպումներին։

1. Վարդան Ազատյան
Ազատագրության հակամարտ տեսլականներ

Բանախոսությունս սկսում եմ 18-րդ դարի գերմանացի իդեալիստ փիլիսոփա Յոհան Գոտֆրիդ Հերդերի՝ քաղաքական նպատակներով հայկական յուրացման մի դեպքի քննարկմամբ: 1909 թվականին, յոթ ամիս Ադանայի կոտորածներից անց, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության գաղափարախոսներից Ստեփանոս Սապահ-Գյուլյանը ելույթ է ունենում Ստամբուլում: Հերդերի` որպես քաղաքական փիլիսոփայի իր մեկնաբանությամբ Սապահ-Գյուլյալնը հանդես է գալիս ի պաշտպանություն Օսմանյան կայսրության դեմ հայերի զինված դիմադրությանը: Ու թեեւ Հերդերի այս խիստ խնդրահարույց մեկնաբանությունը կտրուկ հակասում էր 19-րդ դարի հայ մտավորականների մոտ Հերդերի ըմբռնմանը – Հերդերի փիլիսոփայությունը ազգի՝ որպես մշակույթի գաղափարը օթեւանող եւ օրինականացնող փիլիսոփայություն – թե՛ մշակութային ազգայնականությունը, թե՛ քաղաքական ազգայնականությունը կազմել են երկու փոխկապակցված եւ հիմնարար ուղիներ, որոնցով հայ մտավորականները պատմականորեն հղացել են հայերի ազատագրությունը: Վերջում մատնացույց եմ անում այսօր արդեն բավական մոռացված հայկական մտավորական մի ավանդույթ՝ հայկական մարքսիզմի ավանդույթը, որը սկիզբ դրեց այս երկու հակադիր վերաբերմունքների քննադատությանը՝ այդ կերպ մատնանշելով երկուսն էլ վերառելու հնարավոր ճանապարհ:

2. Շուշան Ավագյան
Տրավմատիկ անհավատարմություններ. փորձն ու նրա թարգմանությունները Մեյբլ Էլիոթի և Զապել Եսաեանի գրություններում

Մինչ հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնանում են նախնական դեպքի վերակերտման և սահմանման կամ սփյուռքահայ ինքնության ձևավորման վրա, ես, ի տարբերություն, իմ ուշադրության կենտրոնը տեղափոխելու եմ այն բանի վրա, որն Անդրե Լեֆեվերն անվանել է դեպքի «բեկում», ինչը տեսանելի է տարբեր տեսակի թարգմանություններում (բանավոր, ներլեզվական, արտալեզվական) կամ մեկնաբանության, պատմագրության կամ պատմամիջոցների այն պակաս ակնհայտ ձևերի մեջ, որոնք ներառում են մեկնաբանություն և ազդում են ընկալման վրա։ Օգտագործելով այս սխեման՝ ես համեմատում եմ ամերիկացի բժիշկ Մեյբլ Էլիոթի «Սկսելով կրկին Արարատից» (1924) հուշագրությունը և նրա վկայությունները Սկյուտարի ապաստարանից արևմտահայ գրող Զապել Եսաեանի «Աւերակներուն մէջ» (1911) գործի հետ: Ես վերլուծում եմ, թե ինչպես են Էլիոթի դիսկուրսիվ ընտրությունները «Սկսելով կրկին Արարատից»-ում յուրացրել (այսինքն՝ ձևակերպել ըստ հայրենական պայմանների և գաղափարախոսության) հայոց ցեղասպանության օտարերկրյա փորձը։ Ի հակադրություն, ես վիճարկում եմ, որ Եսաեանը, պահպանում է ուրիշի այլության մի զգացողություն՝ օտարացնելով իր իսկ լեզուն։ Եթե Էլիոթն օգտագործում է ընտելացնելու ռազմավարությունը և տրավմատիկ հիշողության լռությունների յուրացումը, Եսաեանը տարօրինակում և այդպիսով լսելի է դարձնում այն, ինչն անլսելի է վկայության մեջ՝ օգտագործելով ոչ գեղարվեստական ժանրը (ինչը մինչ այդ խորթ էր նրա գրականությանը) և բազմակետերի «անպատշաճ» օգտագործումը՝ հարազատ թարգմանելու համար տրավմատիկ փորձառության օտարությունը։ Կենտրոնանալով տարբեր տեսակի անհավատարմությունների վրա, որոնք դարձել են բարոյական մրցակցության վայրեր թարգմանելիության և անթարգմանելիության երկու հակադիր սկզբունքների միջև, իմ գրությունը փորձում է վերանայել ընթերցման մեր եղանակները և մշակել հայոց ցեղասպանության թարգմանությունների վերաբերյալ մի սուբվերսիվ մեթոդ, որը բարձրացնում է թե՛ այլոց և թե՛ սեփական պրակտիկայի իմացության մակարդակները։

3. Արեւիկ Արեւշատյան
Նոր բառարան կերպար/արվեստի համար

Ես ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել այն մի քանի հիշարժան փոփոխությունները, որոնք ի հայտ եկան հետ-խորհրդային արվեստային պրակտիկաներում, և կամ այն փոխակերպումները, որոնք բնորոշ էին Խորհրդային շրջանի այսպես կոչված լճացման տարիներին: Իմ դիտարկումները հիմնված են լինելու այն մի քանի խնդիրների վերարծարծման վրա, որոնք ես ջանասիրաբար ներկայացրել եմ 2008թ. Նորարար Փորձառական
Արվեստի Կենտրոնում(ՆՓԱԿ) իմ կողմից իրականացված Դիմանկարը նորարարության և արդիականության միջև նախագծում, որտեղ ներկայացված էին Խորհրդային Միության անկումից հետո Հայաստանում ստեղծված իմ և այլ արվեստագետների գործեր: Քանի որ ցուցադրված գործերին հետադարձ հայացքը կարող է դիտարկվել նաև լռեցնելու (կամ ձայն տալու) ռազմավարությունների համատեքստում, այս զեկուցմամբ ուշադրության կառնեմ արվեստային համակարգերի փոփոխման և արվեստային արտադրության միջոցների փոխկապակցվածության հարցը: Մասնավորապես, վերլուծության կենթարկվի ոչ պաշտոնական կերպարի` անհատի հայտնվելը` իբրև լայն հասարակական փոփոխությունների արդյունք: Կեզրափակեմ հարցադրելով` արդյոք տեսական շրջանակները, որոնք ստեղծվել են արվեստային պրակտիկաների կողմից նախա և հետ-խորհրդային Հայաստանում, չե՞ն շարունակում մնալ նշանակալից:

4. Հրաչ Բայադյան
Ազգային պատումներ եւ պատմողության ձեւեր

Կարելի է համարել, որ արդի դարաշրջանի արեւելահայ գրականության պատմությունը, որի ակունքներում Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն է, ավարտվում է Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությամբ։ Եթե Աբովյանի պատմության մեջ (հայերի պայքարը պարսկական լծի դեմ, ռուսական տիրապետության հաստատումը որպես Հայաստանի փրկության հնարավորություն եւ այլն) հստակորեն զգացվում են Լուսավորության գաղափարների խոստումներն ու արդիության դարաշրջանի ազդակները, ապա Մաթեւոսյանի մոտ առաջին պլանում արդիականության բերած կորուստների ու ավերածությունների քարտեզագրումն է, իսկ գրությունը, խուսափելով ազգային (ազգայնական) հռատորությունից, զուգորդվում է որոշակի վայրի հետ (Լոռի)։ Մաթեւոսյանի գրականությունը ծնունդն է «արդիության պահի»` որպես խզման անդարմանելիության գիտակցության։ Նրա կեցվածքը եւ հետահայաց գնահատականները քննադատական են, իսկ գրությունն ի հայտ է բերում հակադրության եւ դիմադրության ձեւեր։

Իր վեպի առաջաբանում Աբովյանը նկարագրում է, մի կողմից, այն զորեղ ազդակները, որ նրան մղում են «լեզու առնելու», խոսելու, իսկ մյուս կողմից` պատմելու, ներկայացնելու (ռեպրեզենտացնելու) մեծ դժվարությունը, դժվարությունը, որին բախվում է արդիության ուղերձին տեղական մարմին տալու, քայքայված հանրությունը որպես ամբողջություն վերականգնելու եւ ազգային պատումը (նարրատիվը) շարադրելու ցանկությունը։ Իր հերթին, Մաթեւոսյանը բազմիցս խոսել է գրելու դժվարությունների մասին. «Բայց ժանրը, ինչպես եւ սյուժեն, ինձ չի տրվում»։ Մեզ կհետաքրքրի այն, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է հյուսում իր խոսքը, ինչ տարրերից է կառուցում այն տեղը, որտեղից արվում է պատմությունը, նրան ինչ միջոցներ են մատչելի` թույլատրված կամ արգելված։

Արեւելահայ արդիության մոտ մեկուկես դարի ընթացքում այս խնդիրը պարբերաբար առաջ է եկել տարբեր ժամանակաշրջաններում, մշակութային արտահայտության տարբեր տիրույթներում, օրինակ, 20-րդ դարի սկզբին, գեղանկարչության մեջ (Մարտիրոս Սարյան, 1910-1920-ականներ), ավանդության վերակառուցման փորձերում («Սասնա ծռեր», 1930-ականներ), արեւելահայության կողմից արեւմտահայ մշակույթի ժառանգման, նոր ինքնության կառուցման եւ բոլոր հայության անունից խոսելու պրակտիկաներում (1960-ականներ) եւ այլն։ Ամեն անգամ խնդիրը ձեւակերպվում է նոր պայմաններում, նոր հարաբերությունների ցանցում։ Մ. Սարյանի դեպքում, օրինակ, սկզբունքային է Արեւելքի (օրիենտալիզմի) հարցը, ինչպես նաեւ առհասարակ 1920-ականների համար` փոխհարաբերությունը ռուսական կոնստրուկտիվիստական շարժման հետ։

Միեւնույն ժամանակ ազգային պատումը, հանրությանը միասնականություն եւ կապակցվածություն հաղորդելուց անդին, վերածվել եւ այսօր էլ մնում է թելադրող, սահմանափակող գործոն մշակութային մեկնաբանության համար։ Ստեղծագործության ամենատարբեր տիրույթներում հեղինակների եւ առանձին գործերի մեկնաբանությունը բացահայտ կամ անբացահայտ ձեւով ապավինում է (եւ իր օրինականությունը ստանում է) ազգային պատումին։ Այս իրադրության քննադատական վերլուծությունը, այսպիսով, կարող է իր նպաստը բերել Հայաստանում նոր մեկնաբանական կարողությունների ձեւավորման գործին։

5. Վիգեն Բերբերյան
ՈՉ ՄԻ ՏԵՂ
Հատված Վիգեն Բերբերյանի՝ համանուն վեպից (գրվելու ընթացքում է)

«Ոչ մի տեղն» այլաբանություն է մի վարչակազմի մասին, որն արտագաղթի պատճառով կորցրել է իր բնակչության մեծ մասին։ Վեպի պատմողական հենքը հիմնված է գլխավոր հերոսի՝ բնակչության հանդեպ կառավարության հսկողությանը դիմադրելու ջանքերի վրա։ Ոչ մի տեղի մնացած քաղաքացիները մի ստոր հաստատության՝ վերլուծական նկատելի հոսքերի և աննկատ արտահոսքերի շարժումների նախարարության մշտական հսկողության
տակ են։ Գործողությունները կատարվում են մոտ ապագայում կամ ոչ այնքան հեռավոր անցյալում։

6. Էկատերինի Գեգիսյան
Հարեմն օրիենտալիզմից մինչև ժողովրդական մշակույթ. հետ-օսմանյան կանանց նորաձևությունը

Այս տեսա-ձայնային ներկայացումը հիմնված է «Հարեմը» վերնագրված, դեռևս ստեղծման գործընթացում գտնվող ստեղծագործության վրա, որը ներառում է պատկերներ, բացիկներ, տեսագրություններ և դիաֆիլմերի ցուցադրություններ։ Ի տարբերություն այն բանի, թե ինչ կարող է ենթադրել վերնագիրը, այս նախագիծը կենտրոնանում է ոչ թե օսմանյան հարեմի պատմության, այլ նախկին Օսմանյան կայսրության կանանց նորաձևության զարգացման վրա՝ ցույց տալով վերափոխումներն ավանդական զգեստից (ազգային տարազներից) մինչև ժամանակակից կնոջ հագուստները։ Տեսողական փաստաթղթերի հետազոտմամբ (20-րդ դարի սկզբի արխիվային բացիկների հավաքածու, որտեղ պատկերված են կանայք իրենց ազգային հագուստներով և 1960-ականների սիրված ֆիլմեր, մեծ մասամբ՝ պարային տեսարաններով) նորաձևության զարգացումը հետևում է նախկին Օսմանյան կայսրության փլուզումն ազգային պետությունների։ Ծրագիրն առաջ է քաշում տեղի և պատկանելության համալիրությունը, բայց, ամենակարևորը, հայտնաբերում է մի շարք զուգահեռներ տեսողական մշակույթի մեջ, որն ի վերջո դնում է կանանց ազատագրության դերի և արդիականացման ժառանգության հարցը։

Մասնավորապես, տակավին հպարտ կնոջից մինչև պարող գեղեցկուհին, այս նախագիծն ուսումնասիրելու է
• տեսողական ներկայացման զարգացումը և տաղավարային լուսանկարչի դերը (Կահիրեում, Ստամբուլում և Սալոնիկում հաճախ նրանք հայկական ծագում ունեին),
• ազգային հագուստի գործառույթը (կարևորելով ազգային ինքնության մասնավոր պատկերացումները),
• գաղութային սևեռուն հայացքի գործառույթը (կնոջը որպես «էկզոտիկ» մեկ ուրիշ ներկայացնելը),
• ձևափոխումը ժամանակակից կնոջ ընդհանուր (կամ նույնասեռ) հագուստի կոդի։

Սա աշխատանքը բխել է իմ իսկ սեփական սուբյեկտիվ բարդ դիրքորոշումից և ներդրված է մշակութային, քաղաքական և գենդերային համալիրության մեջ։

7. Զյուլալ Նազան Յուսթյունդաղ
Ճամփորդական ուղեցույց դեպի կայսրության արևելքը

Տարբեր ժողովուրդներ են բնակվել ժամանակակից Թուրքիայի արևելյան մասերում։ Նրանք իրենց հետքն են թողել աշխարհագրության նյութական և վիրտուալ իրականության վրա՝ այնտեղից արմատախիլ արվելով միայն բռնության և կոտորածի միջոցով։ Արդյունքում արևելյան Թուրքիան մի տարածք է, որտեղ գերիշխում են էվակուացիայի ենթարկված գյուղերը, ամայացած արոտավայրերը և այրված անտառները։

Անպտուղ սարերը, որտեղ ապաստանում են խռովարարները, ամենօրյա ռմբակոծության են ենթարկվում F-16 օդանավերի կողմից։ Նրանք զարթնեցնում են հիշողությունները. «Հայերը նախաճաշն էին, մենք ճաշն ենք», ասում են մարդիկ՝ վկայակոչելով անպարկեշտ գեր մի կերպար, երբ խոսում են պետության մասին: Դարի սկզբից ի վեր այդ հողերում խաղաղություն չի հասել ։

Այս գրության նպատակն է բանաձևել բռնությունը և պատերազմի մասին պատմությունը ճամփորդական ուղեցույցի ժանրի միջոցով։ Այն ընդունում է երեք տարբեր ձայներ՝ ուղեվարի, զբոսաշրջիկի և տեսաբանի։ Այս երեք ձայների միջև երկխոսությունը թույլ է տալիս տրավմայի բանաձևումը որպես բռնության ազդեցություն՝ շաղկապված երկրի նյութականությամբ, ֆիզիկական մարմիններով և բառերով։ Զբոսաշրջիկության ուղեցույցի ժանրը կամայական ընտրություն չէ։ Ոչ իսկ այս երեք ձայները։ Դրանք զորացնում են այն անձին, ով ցանկանում է խոսել Օսմանյան կայսրության մնացորդացի մասին։ Մարդիկ Արևելյան Թուրքիայում, ճիշտ Արևմուտքի պես, սիրում են խոսել շրջագայությունների բարբառով, երբ առնչվում են անծանոթների հետ։ Նրանք ցանկանում են ցույց տալ տեղեր և վայրեր, մարդկանց և շենքեր։ Ուղևորության լեզուն հաղորդակցության ընդհանուր հիմք է ստեղծում տեղացիների և դրսեցիների միջև, ովքեր բաժանված էին իսկական պատերազմի պատճառով այնքան, որքան որ պատմության խորհրդանշական պատերազմների կողմից։

Ես նույնպես պնդում եմ, որ ազգ-պետություններում ապրելը, բնակեցումը կայսրության նախկին տարածքներում, հաճախ միայն արտահայտվում է ճամփորդական ժանրի միջոցով։Սա ոչ միայն այն պատճառով, որ հետ-Օսմանյան կայսրությունը բնութագրվում է բազմաթիվ բնակիչների տեղաշարժերով և աքսորով։ Բռնությունն արևելքում, հարավում և արևմուտքում անգամ կարճ ճամփորդությունը դարձնում է մի մեծ փորձություն՝ անձը հաստատող փաստաթղթերի ստուգման և ոստիկանական պատնեշն անցնելու միջոցով՝ ցանկացած շարժում օժտելով անապահովության արկածային և անկանխատեսելիության զգացումով։

8. Դեյվիդ Կազանջյան
Ավերակման ժամանակը. հայոց գեղագիտության կյանքը

Ավերակները զարմանալի նախաշեմային ձևեր են, որ փլուզվել են կառուցվածքի երևակայված, նախնական վիճակի և նրա իդեալականացված, չափազանց անթերի վերականգնման միջև ինչ-որ տեղ։ Պետություն-ազգերը և ազգայնական գաղափարախոսությունները երկար ժամանակ ավերակները համարել են վայրեր, որոնցից պետք է օգտվել, սկսած Մեքսիկայում հանուն տեղաբնիկության և զբոսաշրջության՝ ացտեկների, մայաների և օլմեկների բուրգերի խելահեղ և ֆանտասմատիկ վերականգնումներից ու Բրիտանիայում հանուն կայսերական կարոտախտի՝ Թուդորիանայի և Վիկտորիանայի վերակերտումից մինչև Իսպանիայում ի փառս ազգի մինչպետական միջնադարյան ամրոցների և բերդերի ճարպիկ վերափոխումը թանկարժեք հյուրանոցների կամ մոթելների։ Ավերակները գրեթե սևեռուն առանձնահատկություն են նաև հայ մշակույթի համար, որ վերաբերում են թե՛ բարձր չափանիշի (Գորկիից մինչև Փարաջանով և Էգոյան), թե՛ կիտչի (ամենուրեք գտնվող պատի օրացույցներ և կայքէջերի ձևավորումներ), թե՛ ներկայումս դրսևորվող այլընտրանքային կամ լուսանցքային գեղագիտություններին։ Սույն գրության մեջ կքննարկվի վերջին գեղագիտական տիրույթը։ Անդրադառնալով ավերակների ներկա երեք մշակութային բեմականացումներին՝ Մայքլ Բլումի և Դամիր Նիկշիչի ՙԱրևելյան երազ՚ վիդեոյին (2010), Կարեն Անդրեասյանի ՙՔաղաքացի անցորդներՙ պերֆորմանսին ու վիդեոյին և ՙԳոյաբանական քայլատարածքներ՚ կայքէջին (2010) և Թուրքիայում գտնվող երբեմնի հայկական Հաբաբ (Հավավ) քաղաքի շատրվանի վերականգնման նախագծին, ես առաջ կքաշեմ այն դրույթը, որ մենք ավերակումն ըմբռնենք որպես ո՛չ մելամաղձոտ նշան կամ կորսված փառահեղություն, ո՛չ լավ ֆինանսավորվող վերականգնման և վերանորոգման մի հնարավորություն, ո՛չ էլ կատարելագործման կարիք ունեցող մի հիմնահարց։ Ավելի շուտ ես կառաջարկեմ, որպեսզի մենք մտածենք ավերակման թե՛ ժամանակավորության, թե՛ տարածականության մասին որպես մի տեսակ շարունակական, անվերջ և կատախրեզային կյանքի։ Ես հարցնում եմ՝ ի՞նչ կարող էր պատահել մեր անցյալներին և ապագաներին, եթե մենք բնակվեինք ավերակի ժամանակի մեջ՝ այդ ժամանակի վերջն ուժգնորեն և մելամաղձոտ կերպով հետապնդելու փոխարեն։ Ավերակները կարող է պարզապես ընդհատեն նախնականի ինքնահավան արձագանքը վերակառուցվածի մեջ, հանեն հայելու ամալգամը, որ խոստանում է ճշգրտորեն արտացոլել միևնույն բանը և շարունակել ապրել առանց կատարելագործման։ Նրանց, ովքեր աններդաշնակություն կլսեն այդ արձագանքի մեջ, ավերակները կարող են պարզապես ակնարկել բացման, ծանոթ ձևերի թոթափման մասին, որոնց մեջ մենք կարող ենք մեկ ուրիշ կյանք նշմարել։

9. Էրդեն Կոսովա
Վիճելի քննադատականություն. լարվածությունը Ստամբուլի ժամանակակից արվեստի ասպարեզում

Ժամանակահատվածը, որի ընթացքում ժամանակակից արվեստի ասպարեզը Թուրքիայում հաստատվեց որպես առանձին գեղարվեստական դաշտ 1990-ականների սկզբին, համընկավ պատմական ուժերի բեկումնային զուգադիպության հետ, որոնցով պայմանավորված էր այն ժամանակ գոյություն ունեցող հանրապետության ստատուս-քվոյի ճգնաժամը, Սառը պատերազմի տեսության ավարտը և հետևաբար՝ պաշտոնական քաղաքականության մեկուսացվածությունը, գլոբալիզմի արագ աճող դինամիկային ներգրավվելու փափագը, քրդական խնդրի շուրջ ծավալվող հակամարտության սրացումը, որ տանում էր գրեթե դեպի քաղաքացիական պատերազմ և քաղաքականության մեջ իսլամական միտումների աստիճանական աճը։ Բուն համատեքստում, որտեղ դասական քաղաքական երկճյուղումը ձախի և աջի միջև դեռևս որոշ իմաստ ունի, ժամանակակից արվեստի համար նոր ձևավորվող հարթակը վճռական կերպով գործածում է հակաազգայնական, հակապետական և հակառազմական բառապաշար. մի դիրքորոշում, որն օրինակ է ծառայում թուրքահայ գեղանկարիչ Սարգիսի հետ համերաշխության քարոզարշավում. վերջինս ասպարեզի ակնառու վարպետներից է, որն արժանացավ բացարձակ ցեղապաշտական ակնարկների մի տեղական արվեստաբանի կողմից 1992 թվականին։

Ասպարեզի կոսմոպոլիտիզմը, որին դավանում և որով թերևս ոգևորված են ձախ մտավորականության ոչ ուղղափառ տարրերը, մնաց անվիճելի մինչև երկու ողբերգական պատահարները՝ ծայրահեղ ազգայնական վանդալիզմը, որը թիրախ դարձրեց մի լուսանկարչական ցուցահանդեսի բացումը (2005), որտեղ վավերագրված էին հիսուն տարի առաջ Ստամբուլի ոչ մահմեդական փոքրամասնությունների դեմ կիրառված ջարդերը (մի իրադարձություն, որը ցրեց պատրանքն այն մասին, թե իբր ամենօրյա քաղաքականության մեջ սաստկացած լարվածությունը խնայում է մշակութային դաշտը) և Հրանտ Դինքի՝ կոսմոպոլիտ ձախերի ՙաչքի լույսի՚ սպանությունը 2007-ին։ Մի շարք ժամանակակից նկարիչների արձագանքն այս ակտիվացած ազգայնականության (որը նույնպես գայթակղված էր և միավորում էր մարդկանց զանգվածների, ովքեր նախկինում իրենց նույնացնում էին քաղաքական շրջանակների ձախ թևի հետ՝ լինեին սոցիալ դեմոկրատ կամ սոցիալիստ) բարբարոսությունների հանդեպ դրսևորվեց դեպի քաղաքական և (կամ) տեսողական ակտիվություն հակվելով։

Սակայն վերոնշյալը և դառը պառակտումը ձախերից կոսմոպոլիտիզմի և ազգայնականության, սկսեցին հետևանքներ ունենալ գեղարվեստական շրջանակներում (սկսեցին մեղադրվել ինքնության քաղաքականության մեջ սահմանափակվելու մեջ, ի հայտ եկող կասկածներ՝ եվրոպական արվեստի հաստատությունների և հիմնադրամների հետ ունեցած կապերի վերաբերյալ, և այլն), իսկ ժամանակակից արվեստի ասպարեզի արագ առևտրայնացումը և գլամուրացումը վերջին տարիներին Ստամբուլում վնասել է քաղաքական մասնակցության հանդեպ նրա վստահությանը՝ արվեստագետներին թողնելով կաթվածահար վիճակում, ինչը խոչընդոտում է քննադատական հետևողականության զարգացմանը։

Իմ նախագիծը կընդլայնվի այս գլխավոր ուրվագծի հետ միասին՝ որոշ տեսողական օրինակների ցուցադրման հետ մեկտեղ։

10. Քեթլին ՄաքՔուին
Լուռ խոսք և ինտիմության քաղաքականությունը

Խոսքը կարևոր է. այն, ինչ ասում ենք, ինչպես ենք ասում և երբ ենք որոշում խոսել կամ լուռ մնալ, ազդում են ուրիշների հետ մեր հարաբերությունների վրա։ Երբ մենք խոսում ենք «գծից դուրս», մենք միտումնավոր կամ պատահականորեն խախտում ենք անտեսանելի սահմանները։ Խոսքը հանգստացնում է, նաև արթնացնում։ Զսպված խոսքը կարող է մեղադրանք ներկայացնել. այն ստեղծում է տարածություն, նաև ժամանակ է տալիս անդրադարձի համար։ Որոշ հանրություններում խոսքը կարող է խոսողին վրեժխնդրության, անգամ մահվան ռիսկի տակ դնել։ Անվախ խոսքը, ըստ Ֆուկոյի, ի կատար է ածվում քաղաքացիների կողմից։ «Ո՞վ է երգում ազգին, պետությանը», հարցնում են Ջուդիթ Բաթլերը և Գայատրի Սպիվակը։ Աշխարհում առկա հակամարտություններում խոսքի հարաբերությունն օրինականության հետ քննադատական է։

Խոսքը նաև թափանցում է մեր անձնական և ինտիմ կյանք։ Մենք աղոտ հարաբերություն ունենք նրա հետ, ոչ համարժեք ենք զգում հոգատար հաղորդակցության խնդրի հանդեպ, սակայն անվերժ շատախոսում ենք գրավոր, էլեկտրոնային նամակագրության կամ ձայնային հաղորդագրության միջոցով։ Խոսքը դրսևորվում է մեծ պատասխանատվությամբ, սակայն խոսողների պակաս իրազեկությամբ և սահմանված կարգով։ Քաղաքական ուժը կարգավորում է խոսքը։ Բարոյական և հոգեբանական ճնշումները սահմանափակում են խոսքը։ Հոգեվերլուծության մեջ խոսքը բուժման նախնական միջոցն է, սակայն տրավմայից տուժածների խոսքը վտանգի է ենթարկվում՝ վստահության պակասի և անապահովության պատճառով։ Խոսքն օրինականացնում է, մինչ լեզուն՝ արտահայտում։ Ինչպես գրել է Լյուդվիգ Վիթգենսթեյնը, «Իմ լեզվի սահմանները նշանակում են իմ աշխարհի սահմանները՚։

Սույն գրությունը ներկայացնում է Լատինական Ամերիկայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Հայաստանի, Լիբանանի և ԱՄՆ-ի արվեստագետների նոր աշխատանքները, որ սահմանում են լեզվի սահմանափակումները և լեզվի խախտումը լռության մեջ։ Ըստ Ֆրենսիս Էլիսի, «Բանաստեղծական իրավունքը գործում է պաուզայի պես, որպես սադրիչ մի դեմք, մի կարճ միացում՝ իրադրության անտարբերության մեջ, որն էլ հայտնվում է քաղաքական, սոցիալական, դավանանքային, էթնիկական, տնտեսական կամ ռազմական ճգնաժամի կամ լեթարգիայի մեջ՚ (Բեյրութ, 2008)։ Բեկման այսպիսի ռազմավարության մեջ Լիբիա Կաստրո-Օլաֆուր Օլաֆսոն երկյակը բացահայտում է ազգ-պետության լեզուն՝ իրավաբանական միջամտության մեջ գրի առնելով մեր առավել վերացական ինտիմության պահերը։ Նրանց աշխատանքը հավաքական է՝ առանց պոպուլիստական լինելու, որ մեկտեղում է օտարման բրեխտյան ճշգրտությունն աղոտ բաժանումների՝ գեղարվեստական և հասարակական պրակտիկայի միջև։

Անդրեա Գեյերի, Շարոն Հեյզի, Դեյվիդ Թորնի և այլոց խումբը նաև կարևորում է
դատական լեզուն, որ կիրառվել է Կաֆկայի ոճով ստեղծված բառ առ բառ ներկայացման մեջ՝ ըստ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից 2004–2005 թվականներին Գուանտանամո ծովածոցում (Կուբա) գործած Կարգավիճակի վերանայման ռազմական դատարանի արձանագրությունների պատճենների, բացահայտելու համար մի հիպնոսացնող հետազոտություն ջնջված հատվածների մեջ, երբ վկան, ապացույցը և ինքնությունը թաքցվում են արձանագրությունից: Այս իմաստով Վիթգենսթեյնի «սահմանները» գաղտնիության և անպարկեշտություն շղարշներ են։ Նադյա Կոլլասո-Լորենսը մուտք է գործում հանրային տարածք որպես ինտերֆեյս իր հայրենի Պուերտո Ռիկոյում կատարվող ամենօրյա բռնությունների և համացանցային «աղմուկի» ավելցուկի միջև, որը հանդես է գալիս նրա «Revolu*tion» աշխատանքում որպես «գրել պատին»՝ անխուսափելի կործանման և հեգնական երևակայության իմաստով։ Լինա Սիիբը, Աստղիկ Մելքոնյանը և Ռաբիհ Մրուեն, որպես նոր վավերագրողներ, օգտագործում են քողազերծման ռազմավարությունը, նշում սոցիալական և քաղաքական խոստումների խորտակումը և դրանց արդյունքում ունեցած ազդեցությունն անհատների կյանքում։

Վերջապես, Ֆրեդ Ուիլսոնը աֆրիկյան սփյուռքի ճանաչման նպատակով հասարակական հուշարձանի ստեղծման ձախողման, անցյալի և ներկայի ու հասարակական հիշողության մեջ կոլեկտիվ տրավմայի մեջ բացահայտում է տարբերությունը հանրային տարածքում ճառ ասողի և այն բանի միջև, ինչը կարելի է ասել աճող նեոլիբերալիզմի ու առաջընթացի նրա սահմանման մթնոլորտում։ Այս արվեստագետների աշխատանքում «հայտնաբերված» տեքստի գերակշռությունն առաջարկում է բեկում, եթե ոչ հաղորդակցության մեր եղանակի ամբողջական խորտակում։ Նայելով աշխարհի լճացման հակասական իմաստներին (ինչպես անգործությանը, այնպես էլ հեղափոխությանը), քայլելու փոխաբերությունը որպես լեզվի դարձվածքային տեղ (այստեղ-այնտեղ, ես-դու) և քաղաքական ու ինտիմ խոսքի միջև եղած հեղհեղուկ սահմանները, սույն գրությունն իր ելակետն է դարձնում Դերիդայի «Բարեկամության քաղաքականությունը»՝ ստեղծելու համար մի անդրադարձ ինտիմության քաղաքականության վրա։

11. Աշոտ Ոսկայան
Չարենց – Օշական. Գոյաբանական անհամատեղելիության մի դեպքի մասին

Իր ամենահոռետես գործում՝ Պատմության քառուղիներում, Չարենցը, բնութագրելով հայոց պատմությունը որպես անինքնուրույն և ոչ պատմական (անանցյալ), խոսել է հայ ժողովրդի հավաքական հանճարի ջլատման, ատոմացման մասին:

Նույն մտահոգությունը տանջել է Օշականին, որը Քառուղիներից տասնինը տարի առաջ, 1914-ին հրատարակված Մեհեան հանդեսում հայությունը բնորոշել է որպես պատռտված, կենտրոնից վռնդված, անուն և մարմին չունեցող խլրտուն զանգված:

Երկուսն էլ ազգի հատվածյալ գոյությունն ամբողջության տանելու միջոցներ են որոնել: Սակայն նրանց միջև ոչ միայն երկխոսություն, այլև պարզ կոնտակտներ չեն առաջացել: Չարենցը, թվում է, անծանոթ է եղել Օշականի հարցադրումներին, իսկ Օշականը, թեև 1924-ին հանդես է եկել Չարենցի պոեզիային նվիրված ընդարձակ վերլուծականով, քառասնականներին հնարավոր է համարել եզրակացնել, որ Չարենցի շինծու վարկը ոչինչ չի ավելացրել արևելահայ քերթողությանը:

Ներկայացվող զեկուցումը փորձ է ցույց տալու, որ երկու համահանճար հեղինակների փոխադարձ օտարվածությունը գոյաբանական հիմքեր է ունեցել: Չարենցն աշխարն ընկալել է սոցիալական կատեգորիաներով, Օշականը՝ ազգային: Բայց այդ արմատական տարբերությունը չի բացատրվում միայն անհատական նախասիրություններով կամ իմացական ռազմավարության ընտրությամբ: Սկզբունքայինն այն է, որ Օսմանյան կայսրության շրջանակներով սահմանափակված արևմտահայ իրականության մեջ սոցիալականի դրսևորման միակ ձևն իսկապես ազգայինն է եղել: Այդ հիմնարար իրողությունն իր բազմակողմանի արտացոլումն է գտել Օշականի ուշ երկերում, նախ և առաջ՝ Մնացորդացում:

Էությամբ սոցիալական հարաբերությունների փոխարինումը ազգային համակեցության կառույցներով առաջ է բերել հայ և թուրք տարրերի խորքային փոխթափանցում, որը սակայն զուրկ է եղել ճկուն համագործակցության ներուժից և խեղված ձևեր է ընդունել: Օշականի մեծագույն նվաճումը այդ երևույթը բացահայտելը և նկարագրելն է: Բայց գրողի որդեգրած սուբստանցիոնալիստական հարացույցի շրջանակներում, երբ հասարակության մեջ առաջ եկող ցանկացած հակասություն բացատրվում էր թուրքի թրքությամբ և հայի հայությամբ, հայ-թուրքական փոխկախվածության կծիկը քանդել հնարավոր չէր: Գուցե այդ՝ Մեծ եղեռնը վերապրած գրողի համար անտանելի, իրողության գիտակցումն է, որ թույլ չի տվել վերջացնել Մնացորդացը:

Չարենցը, իհարկե, արևմտահայ իրականության այդպիսի խորքային ըմբռնում չի ունեցել: Բայց նա, զուրկ լինելով աշխարհ կորցրած արևմտահայի բարդույթից, փորձել է ազգի ավանդական գոյակերպին դրսից նայել: Նրա առաջարկած լուծումները խտացված են Գիրք ճանապարհիի սինթետիկ կառույցում:

12. Ք. Զեյնեփ Սարըասլան
Մարդաբանական հետաքրքրություններ սահմանի վրա. Կարսը, Փամուկը և մյուսները

Ազգությունը և ազգայնականությունը միմյանցից հեշտ չեն բաժանվում, քանի որ երկուսն էլ կառուցված են ընդհանուր խորհրդանիշներ ունեցող մշակույթի վրա և հետևաբար, ստեղծում են պատկանելիության զգացում (Eriksen, 2002)։Սակայն ազգայնականության տարբերությունն այն է, որ այն մի կառույց է, որի նպատակն ինքն իրեն սահմանող մշակութային խումբը պետությանը կապելն է, որի միջոցով ստեղծվում են վերացական համայնքներ, տարբեր նմանության հիման վրա ստեղծված համայնքներից (Gellner, 1994, Anderson, 1995): Համաշխարհայնացման փորձը ստեղծել է նոր ազգայնականություն, որը նույնպես արձագանք է գտել Թուրքիայում (Gingrich, 2006, Bora, 2003), իսկ ազգայնականության տեղական փորձն ավելի հետաքրքիր է դարձել, հատկապես սահմանամերձ շրջաններում:
Սույն գրությամբ ես կներկայացնեմ 2009 թվականին Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Կարս քաղաքում կատարված ազգագրական հետազոտությունների արդյունքում առկա եզրակացությունները՝ ուսումնասիրելու համար Օրհան Փամուկի «Ձյունը» վեպի ընկալումները: Ես կքննարկեմ, թե ինչպես են ընկալում Հայկական հարցը կարսեցիները, որպես բնակիչները մի քաղաքի, որը սահմանակից է ազգի՝ պատմականորեն առաջացած «ուրիշներից» մեկին։Ինչ վերաբերում է ներկա քաղաքական և տնտեսական շահերին՝ համաշխարհային մասշտաբով, ես ցույց կտամ, թե ինչպիսի փորձառություն կարող է ունենալ ազգային պետության մարտահրավերը տեղական մակարդակում։

13. Թալին Սուճյան
Հայկական ներկայացուցչությունը Թուրքիայում Երկրորդ աշխարհամարտից հետո

Փոքրամասնության սահմանումը չի բավարարում՝ բացատրելու համար Հանրապետական Թուրքիայում մնացած հայերի կարգավիճակը, քանի որ նրանք կազմում են փրկվածների մի հասարակություն, որ ապրում է հետցեղասպանական հասարակության մեջ՝ հետցեղասպանական պետական կառույցներում։

Թուրքիայում մնացած էթնիկ խմբերի՝ ունեցած իրավունքների կորուստը հանրապետական շրջանի հետցեղասպանական բնույթի բաղկացուցիչ մասն էր։ Կարևորագույն հարցերից մեկը եղել և մինչ այսօր շարունակում է լինել ներկայացուցչության խնդիրը։ Որպես համայնք քաղաքական ներկայացուցչության իրավական անհնարինությունը և թուրքական հանրային ոլորտում հայ համայնքը ներկայացնելու մշտական պահանջը առանցքային երկընտրանք է եղել։ Թուրքիայի հայ համայնքը կորցրել է ներկայացուցչության իր մեխանիզմները, որն ինստիտուցիոնալիզացվել էր 1863 թվականի հայկական Սահմանադրությամբ (nizamname) հանրապետության առաջին 15 տարիների ընթացքում։ Այդ ժամանակից ի վեր համայնքի աշխարհիկ և (կամ) քաղաքական խնդիրները չեն կարող հասցեագրվել որևէ հաստատության, որը ձևավորված էր ընտրված ներկայացուցիչների կողմից: Ինստիտուցիոնալ ներկայացուցչության բացակայությունը ստեղծեց երկակի խնդիրներ։ Նախ, յուրաքանչյուր հայ կարող է կամ ըստ էության համարվում է համայնքի ներկայացուցիչ։ Երկրորդ, հայկական թերթերը և մտավորականները հայտնվում են համայնքը ներկայացնող կարգավիճակում։

Միջազգային ճգնաժամի իրավիճակում, ինչպես, Երկրորդ աշխարհամարտին հաջորդած ժամանակաշրջանում, երբ հայերին մեղադրում էին «հինգերորդ շարասյուն» լինելու կամ գերմանամետ կամ խորհրդամետ լինելու մեջ, հայ անհատներին և հայկական թերթերին, հանրային մտավորականների հետ մեկտեղ, ստիպում էին արձագանքել համայնքի անունից։ Կիրառման այս մեխանիզմը սկսվեց թուրքական թերթերի խորհրդարանական գլխավոր խմբագիրների կողմից, որոնք ընդգրկում էին թուրքական մամուլի մեծագույն մասը և որոնք միաժամանակ կառավարության ներկայացուցիչներն էին։

Համայնքի մտավորականներին պարտավորեցնելով քաղաքական հայտարարություններ կատարելը հետևաբար ճանապարհ հարթեց, որպեսզի արգելք դրվեն թերթերի վրա կամ ազատազրկեն դրանց խմբագիրներին։ Քաղաքական ներկայացչության անհնարինությունը և հակահայկական հասարակական ոլորտում ներկայացուցչության պահանջը նշանակում էր հատուկ լռություն՝ հատուկ թույլտվությամբ խոսելու միջոցով։

Իմ գրության մեջ ես մանրամասն կանդրադառնամ այս հարցին՝ Երկրորդ աշխարհամարտից հետո Թուրքիայի արևելյան նահանգների նկատմամբ ԽՍՀՄ տարածքային պահանջների և ամբողջ աշխարհում հայերին ԽՍՀՄ ներգաղթելու ուղղված կոչի համատեքստում: Ես կօգտագործեմ հայկական թերթերը (ՙՄարմարա՚, ՙՆոր լուր՚ և ՙՆոր օր՚)՝ հասկանալու համար սոցիալական և պաշտոնական ճնշումները համայնքի վրա և համայնքի մտավորականների տված պատասխանները։ Հայկական թերթերի հետ մեկտեղ որպես հավելյալ աղբյուրներ օգտագործվել են նաև վարչապետի արխիվի փաստաթղթերը։

14. Փոլ Օսթերլունդ
Զետեղելով ռևանշիստական շարունակականությունը հետ-օսմանյան Թուրքիայում

«Ռևանշիզմ» տերմինի արմատները կարելի է հայտնաբերել դեռևս 19-րդ դարի Փարիզում։ Ռևանշիստները բուրժուական խմբակցություն էին, նրանք դեմ էին Փարիզի կոմունայի և սոցիալիստական/աշխատավոր դասակարգի տրամադրություններին, և մասնակցել էին քաղաքի վերահսկմանը Նապոլեոն Գ-ի մահից հետո։ Ռևանշիստներն իրականացնում էին բարոյախրատական հռետորություն և բռնի մարտավարություն նրանց հանդեպ, ովքեր խլել և վնասել էին Փարիզի հասարակության իրենց տեսլականին։ Նիլ Սմիթն օգտագործել է այս տերմինը՝ բնութագրելու այն թշնամությունը, որ առկա էր Նյու Յորք քաղաքում անօթևան բնակչության հանդեպ 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին։ Սույն գրությամբ կփորձեմ կիրառել Սմիթի՝ ռևանշիստական քաղաքի պատկերացումը Ստամբուլի համար։ Ռևանշիստական արշավ մղվեց Ստամբուլի «պաշտոնական» փոքրամասնությունների (հույներ, հայեր և հրեաներ) դեմ տարբեր քաղաքականությունների և միջոցառումների միջոցով՝ հաջողությամբ դուրս մղելով այդ խմբերի ճնշող մեծամասնությանը, ինչը հայտնի մեթոդ էր օսմանյան Ստամբուլում։Այսօր կարելի է ականատես լինել ռևանշիզմի երկրորդ ալիքին, երբ քաղաքի «ոչ պաշտոնական» փոքրամասնությունները (գնչուներ, քրդեր, աֆրիկյան ներգաղթածներ, տրանսսեքսուալներ և այլք) բռնի և կործանարար կերպով պարբերաբար արտաքսվում են քաղաքի թաղամասերից: Քննվում է առաջին և երկրորդ ալիքների միջև առկա շարունակականությունը, մասնավորապես այն, թե ինչպես բռնագրավումներն այնպիսի թաղամասերից, ինչպիսիք են Թառլաբաշին և Սուլուքուլեն, ողջ 20-րդ դարի ընթացքում ստեղծեցին մարգինալացման պայմաններ, որոնք մինչ օրս բնութագրական են այդ տարածքների համար, ինչպես նաև այն, թե ինչպես են պետական այրերն օգտագործում այդ պայմանները որպես արդարացում՝ ամբողջացնելու համար ընդհանուր պառակտումը Ստամբուլի կոսմոպոլիտ անցյալից։

15. Նանոր Քեբրանյան
Տեքստեր, լրտեսներ և հավատարմություն. օսմանյան հայկական տպագրական մշակույթի քաղաքականությունը

Այն պատմական պահին, երբ արևմտահայերենը դարձավ նորմավորված գրական լեզու, այն բախվեց իր զարգացման ամենաազդեցիկ քաղաքական գործակալին՝ օսմանյան համակարգված գրաքննությունը, որը համընկավ սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի իշխանությանը (1876–1908)։Թեև օսմանյան գրաքննության վերաբերյալ ուսումնասիրությունները, ցավոք, սակավ են և ոչ լիարժեք, բավականաչափ հետազոտություններ կան՝ դիտարկելու համար նրա ազդեցությունն արևմտահայ գրականության և հայ-օսմանյան սոցիալ-քաղաքական հարաբերությունների վերաբերյալ։ Ինչպես գրող, բանաստեղծ և գրաքննադատ Գրիգոր Պըլտյանն է նկատել, համիդյան գրաքննությունն առաջին հերթին այն ուժերի մեջ էր, որոնք սահմանում էին ռեալիստական կարճ պատմվածքի գերիշխանությունն օսմանյան հայկական և հատկապես պոլիսյան գրականության մեջ։ Սակայն դրա հետևանքներն ավելի հեռու հասան՝ ձևավորելով ընդհանուր նախասիրություններ։

Սույն գրությունը կազմված է երկու բաժնից։Առաջինը ներկայացնում է հայոց տպագիր մշակույթի վրա օսմանյան գրաքննության որոշ հիմնական սոցիալական, քաղաքական և մշակութային հետևանքները։ Իսկ երկրորդը փորձում է նախնական եզրակացության հանգել այն մասին, թե ինչպես կարող էր գրաքննությունը նպաստել՝ կեղծելու էթնիկ և (կամ) ազգային ինքնության ընկալումները և պատկերացումները հայ մտավորականության մեջ Օսմանյան կայսրության վերջին շրջանում: Արխիվային, ինքնակենսագրական, գրական և գրաքննադատական կարևորագույն աղբյուրների հիման վրա կբացահայտվի գրաքննիչների վերելքը որպես ձևավորված և մեծ ազդեցություն ունեցող սոցիալ-քաղաքական դաս։ Հայ պարբերական մամուլի համատեքստում նրանք, գրեթե ամբողջությամբ եղել են ազգությամբ հայեր: Վերոնշյալ աղբյուրները ժամանակագրում են այս պատմականորեն անորոշ գործիչներին առնչվող ընկալումները, պատկերացումները և նրանց ունեցած հեղինակությունը։ Ավելին, դրանք ցույց են տալիս, որ «հայությունը» 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին պայմանավորված էր մեծ չափով, եթե ոչ ավելի, գաղափարական, կրոնական և դասակարգային հավատարմությամբ, քան էթնիկ պատկանելությամբ: Հետևաբար գրող Հակոբ Օշականը կարող էր պատկերացնել մի գործչի, որին կկոչեր «հայ թուրք», ինչն ավելի վերաբերում է իրազեկիչներին։ Ես կառաջարկեմ հետևյալը, որ հայ թուրքին օսմանյան գրաքննության միջոցով սահմանելը ի հայտ է բերում մինչ այժմ չբացահայտված մի տեսակետ նախկին օսմանյան էթնո-ազգային ինքնության հաստատման վերաբերյալ, որը սահմանվում էր ուժային տարբերություններով, այլ ոչ դասակարգված ենթադրություններով։

Մասնակիցների կենսագրությունները

Վարդան Ազատյանն արվեստագիտության թեկնածու է, դոցենտ: Դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Որպես հրավիրյալ պրոֆեսոր դասավանդել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում և Նիդերլանդական արվեստի ինստիտուտում։ 2012թ. հրատարակվել է նրա Արվեստաբանություն և ազգայնականություն. Հայաստանի և Վրաստանի միջնադարյան արվեստները 19-20-րդ դդ. Գերմանիայում մենագրությունը։ Մալքոլմ Մայլզի հետ խմբագրել է Մշակութային հիշողություն հատորը (Փլիմութ, 2010)։ Նրա վերջին հրապարակումները ներառում են հոդվածներ ARTMargins, Oxford Art Journal, Human Affairs, Springerin, The Internationaler հանդեսներում։ Նա հայերեն է թարգմանել բրիտանացի փիլիսոփաներ Ջորջ Բերկլիի և Դեյվիդ Հյումի աշխատությունները։

Շուշան Ավագյանը ռուսերենից թարգմանել է Վիկտոր Շկլովսկու «Մոլորության էներգիան. գիրք սյուժեի մասին» և «Աղեղնալար. նմանի ոչ նմանության մասին» (Դալքի արքայվ), հայերենից՝ «Ուզում եմ ապրել. Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծությունները» (AIWA): 2012-ին դոկտորի աստիճան է ստացել Իլինոյսի պետական համալսարանում։ Այժմ դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Արեւիկ Արեւշատյանը արվեստագետ և անկախ համադրող է, ով ավարտել է Երևանի Գեղարվեստի և Թատրոնի ինստիտուտի նկարչական բաժինը և հայտնի է հետ-խորհրդային Հայաստանում կանանց կյանքը խորաթափանցորեն պատկերելով: Նա 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին պաշտոնական արվեստային դիսկուրսից և պրակտիկաներից խոտորված Երրորդ հարկ շարժմանը մեծ նպաստ բերած արվեստագետ է: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային ցուցահանդեսների ու նախագծերի: Աշխատում է մի քանի մեդիաներով` կենտրոնանալով գեղանկարչության, օբյեկտի, ֆոտո և տարածական ինստալացիայի, ինչպես նաև` բեմի ձևավորման վրա: Հեղինակ է արվեստի մասին մի շարք էսսեների և համադրել է մի քանի ցուցահանդեսներ: Նրա աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի Ժամանակակից Արվեստի Թանգարանում և մասնավոր հավաքածուներում: Ապրում և աշխատում է Երևանում:

Հրաչ Բայադյանը (1957թ.) մշակութաբան է, ապրում եւ աշխատում է Երեւանում, Հայաստան։ Նա Երեւանի պետական համալսարանի դասախոս է, ղեկավարում է «Հաղորդակցություն, մեդիա եւ հասարակություն» (‘Communication, Media and Society’) մագիստրոսական ծրագիրը Ժուռնալիստիկայի ֆակուլտետում եւ, ի թիվս այլ դասընթացների, դասավանդում «Մեդիայի եւ մշակութային ուսումնասիրություններ» (‘Media and Cultural Studies’)։ Նրա վերջին տարիների հոդվածները վերաբերում են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների քաղաքական, սոցիալական եւ մշակութային նշանակություններին, ետխորհրդային մեդիամշակույթին եւ քաղաքային տարածության փոփոխություններին, ռուսական-խորհրդային օրիենտալիզմին եւ մշակութային ինքնության հարցերին։ Նրա վերջի հրապարակումների թվում են. Articles “Boredom” and “Hierarchy” for the book “Atlas of Transformation”, JRP-Ringier, 2010 (Project “Monument to Transformation 1989-2009”, Tranzit, Prague); Becoming Post-Soviet, Series: Documenta 13: 100 notes – 100 thoughts, No. 059, Hatje Cantz, 2012.

Վիգեն Բերբերյանն ավելի քան մեկ տարի ապրում է Երևանում, որտեղ նա աշխատում է իր վեպի վրա։ Նա ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և Կոլումբիայի համալսարանները։ Հեղինակ է երկու անգլերեն վեպի՝ «Հեծանվորդը» (2002) և «Կապիտալը» (2007):

Էկատերինի Գեգիսյանը տեսողական նկարիչ է, որն ապրում և ստեղծագործում է Լոնդոնում: Նրա աշխատանքը ներկայացվել է միջազգային անհատական և խմբակային ցուցահանդեսներում՝ Սփայք Այլենդը պատկերասրահում, Բրիսթոլ 1-ում, Սալոնիկի ժամանակակից արվեստի բիենալեում (Հունաստան), Փարիզի Պարի Սյուդ պատկերասրահում, Օբերահուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ցուցահանդեսում (Գերմանիա): Նա այժմ գիտությունների թեկնածու է Ուեսթմինսթեր համալսարանում։ Նրան ներկայացնում է Գալֆայան պատկերասրահը (Աթենք-Սալոնիկ)։

Նազան Յուսթյունդաղը Բողազիչի համալսարանի պրոֆեսորի ընթերակա է: Նա իր թեկնածուական աստիճանը ստացել է 2005-ին, Ինդիանայի համալսարանում, Բլումինգթոնի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Նրա թեզը վերնագրված է «Պատկանելով արդիականին. կանանց տառապանքները և սուբյեկտիվիզմը Թուրքիայում»: Նրա հետաքրքրություններ ներառում են պատմողական մեթոդները, քննադատական տեսությունը, պետությունը և բռնությունը։ Այժմ ուսումնասիրում է պետական բռնության դրսևորումները ֆիզիկական անձանց, հողերի, փաստաթղթերի եւ լեզվի վրա Հյուսիսային Քրդստանում։

Դեյվիդ Կազանջյանը Փենսիլվանիայի համալսարանի անգլերենի, համեմատական գրականության և գրականության տեսության պրոֆեսորի ընթերակա է, գենդերային, սեռականության և կանանց խնդիրների ուսումնասիրությունների և ամերիկյան վաղ շրջանի ուսումնասիրությունների բաժնի Մքնիլ կենտրոնի խորհրդակցական մարմնի անդամ։ Հրատարակել է ՙԳաղութացման խորամանկությունը. ազգային մշակույթը և կայսերական քաղաքացիությունը վաղ Ամերիկայում՚ (Մինեսոթա) աշխատությունը, Դեյվիդ Լ. Էնգի հետ խմբագրել է ՙԿորուստ. ողբալու քաղաքականությունը՚ (Կալիֆոռնիա), մի խումբ հեղինակների հետ՝ ԱՄՆ կին գրողների ՙՄորաքույր Քնար՚ ժողովածուն (17-19-րդ դարեր)։ Բազմաթիվ հրապարակումներ ունի նաև Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքի մասին։ Մասնակցել է ՙԺամադրություն անծանոթի հետ՚ նախագծին (www.blinddatesproject.org), որը միջառարկայական և միջմշակութային համագործակցություն է Օսմանյան կայսրության ժառանգորդների հետ առնչություններ ունեցող ժամանակակից արվեստագետների և մտավորականների միջև (համադրողներ՝ Դեֆնե Այաս և Նիրի Մելքոնյան)։ Այժմ աշխատում է ՙԱզատության ծայրամասը. կազմակերպելով կյանքը 19-րդ դարի ատլանտյան աշխարհում՚ մենագրության վրա. մի ուսումնասիրություն 19-րդ դարի երեք հանրային շարժումների մասին, որ իրականացվել են ազատության քննարկմամբ և գործնական կիրառությամբ։ 2013–2014 թվականներին Դանիել Ռիխտերի և ամերիկյան վաղ շրջանի ուսումնասիրությունների Մքնիլ կենտրոնի համագործակցությամբ կազմակերպելու է ՙՄելոն-Սոյեր սեմինարը՚, որ վերնագրված է ՙՑեղը՝ ժամանակի և տարածության միջով՚։

Էրդեն Կոսովան Ստամբուլում բնակվող արվեստաբան է, www.red-thread.org էլեկտրոնային ամսագրի խմբագիրը։ Նա “Abseits aber TOR” գրքի համահեղինակն է (Վասիֆ Քորթունի հետ, 2004), որը ներկայացնում է զրույց Թուրքիայում ժամանակակից արվեստի ասպարեզում առկա հիմնական զարգացումների մասին։ Նա գրել է նաև երկու մենագրություն արվեստագետների՝ Այդան Էսրա Մյուրթեզաօղլուի և Էսրա Էրսենի մասին (2011 և 2012): Կոսովան անդամ է Ստամբուլի “ortak müfredat” ծրագրի, որը քննում այլընտրանքային եղանակների կրթության հնարավորությունները ժամանակակից արվեստի ասպարեզում։ Նա նաև աշխատակցում է ՙԺամադրություն անծանոթի հետ՚ ցուցահանդեսի հայեցակարգին և կազմակերպմանը, որը նախատեսվում է բացել Երևանում և Ստամբուլում, 2013 թվականին։

Քեթլին ՄաքՔուինը Նյու Յորքում բնակվող գրող և քննադատ է. Դոկտորի աստիճան է ստացել Սթոունի Բրուք համալսարանի արվեստի պատմության և քննադատության բաժնից՝ մշակութաբանի վկայականով։ Նրա «Տակտիկական պատասխան, արվեստն ահաբեկչության դարաշրջանում» (2010) ատենախոսությունը քննում է, թե ինչպես Հանս Հաաքեի, Քշիշտոֆ Վոդիցկոյի և Ալֆրեդո Յաարի արվեստը քննադատաբար է անդրադառնում ստեղծագործական պրակտիկայում առկա բարդություններին, որպես սոցիալական միջամտության ձև, ներշնչված ինչպես գեղագիտական փիլիսոփայությամբ, այնպես էլ բարոյական պարտավորությամբ։ Նրա ներկա հետազոտությունը՝ «Ինտիմության քաղաքականությունը», ուսումնասիրում է արագ և տափակ տեղեկատվության փոխանակման ազդեցությունը մարդկային հարաբերությունների վրա և հեղհեղուկ սահմանները քաղաքական ու ինտիմ խոսքի միջև։ Նա նաև աշխատում է «Կարո՞ղ ես ազատ խոսել» հուշագրության վրա։ Դոկտոր Մաք Քուինը վարում է «Տեղափոխվող կապեր» ժամանակակից արվեստի վերաբերյալ առցանց գաղափարների ու խնդիրների քննարկումը «Բոմբ» ամսագրի համար։ Նա հրատարակել է էսսեներ, հարցազրույցներ և գրախոսականներ «Արթ բուք», «Սիչեյնջ ջորնալ», «Արթ քրիթիսիզմ» և «Ջորնալ օֆ մալթիքալչըրըլ էնդ քրոս-քալչըրըլ րիսըրչ» պարբերականներում։

Աշոտ Ոսկանյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, ուսանել է Մոսկվայի (1980) և Լայպցիգի (1986) պետական համալսարաններում: Այդ ժամանակներից ի վեր նա հաճախ հանդես է գալիս որպես հյուր դասախոս Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական լեզվաբանական համալսարանում, վարել է սեմինար Բեռլինի Ազատ համալսարանում պոստմոդեռնիզի լրջության և զվարճության վերաբերյալ։ Նրա գիտական ոլորտները ներառում հասարակական գիտությունների մեթոդաբանությունը, հերմենևտիկան, ռացիոնալիզացիայի և արդիականացման տեսությունը, ազգային ինքնության խնդիրները։ Հեղինակ է հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն ավելի քան 40 հրապարակումների: Դոկտոր Ոսկանյանն ակադեմիական գործունեությունից դուրս եղել է Հայաստանի խորհրդարանի անդամ (1990-1995, 1995-1997), Հայաստանի Հանրապետության դեսպան Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում և Սլովակիայում (1995-1997, Վիեննա), Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան (1997-2001, Բոնն, Բեռլին)։Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում եղել է վերլուծական բաժնի վարիչ և Հայաստանի եվրոպական ինտեգրման խորհրդատու (2001-2007), Վիեննայում Հայաստանի դեսպանատան Պրահայի գրասենյակի ղեկավար (2007-2010) և Ասիական-խաղաղօվկիանոսյան և Աֆրիկայի վարչության պետ (2010-ից)։

Ք. Զեյնեփ Սարըասլանը Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում արժանացել է գիտական աստիճանների սոցիոլոգիայից (2002) և սոցիալական մարդաբանությունից (2010)։ Նրա ատենախոսությունը վերաբերում է հայ-թուրքական սահմանին գտնվող Կարսում առկա տեղական ինքնությանը և սահմաններին։ Նա հետաքրքրվում է ֆեմինիստական մարդաբանությամբ, սահմանամերձ ուսումնասիրություններով, զարգացմամբ և տեսողական մարդաբանությամբ։ Եղել է հետազոտող դասախոս Ցյուրիխի համալսարանի սոցիալական և մշակութային մարդաբանության բաժնում, 2012-ի մարտից մասնակցում է «Զարգացումը և վստահությունը Վերին Միջագետքում. Գյունեյդողու Անադոլու նախագծի սոցիալական հետևանքները» ծրագրին։

Թալին Սուճյանը հետազոտող դասախոս և գիտությունների թեկնածու է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտում։ Նա ուսուցանում է արևմտահայերեն, օսմանյան ուշ շրջանի և Թուրքիայի պատմության։ Որպես լրագրող ավելի քան 10 տարի աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում: Նրա հրատարակված աշխատություններից են ՙՔեմանի Սարգիս էֆենդի Սուճյան. կյանքը և ստեղծագործությունները՚ (2012) և Վահե Պերպերյանի ՙՀանուն հոր և որդվո՚ վեպի թուրքերեն թարգմանությունը (2008), երկուսն էլ տպագրված Ստամբուլի ՙԱրասՙ հրատարակչության կողմից։ Լարա Ահարոնյանի հետ նկարահանել է ՙԳտնելով Զապել Եսայանինՙ վավերագրական կինոնկարը (2009 թ.)։

Փոլ Օսթերլունդը բակալավրի աստիճան է ստացել Էվըրգրին պետական քոլեջում (Վաշինգտոն), որտեղ ուսանել է քաղաքական գիտություններ։ Ասպիրանտական վերջին տարիներին սովորել է Ստամբուլի Բողազիչի համալսարանում։ Երկրորդ տարին թուրքագիտություն է ուսանում Ստամբուլի Սաբանջը համալսարանում։ Հետազոտական հետաքրքրությունները ներառում են Ստամբուլի քաղաքային աշխարհագրությունը և ջենտրիֆիկացիան (հարուստների կողմից նվազ եկամուտ բերող կամ աշխատավոր դասակարգին պատկանող ունեցվածքի ձեռքբերման հետևանքով ի հայտ եկող փոփոխությունները):

Դոկտոր Նանոր Քեբրանյանը Քոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և աֆրիկյան հետազոտությունների բաժնի հայագիտության պրոֆեսորի ընթերակա է։ Մասնագիտացել է հայ գրականության և մշակույթի մեջ՝19-րդ դարից մինչ օրս, կենտրոնանալով հիմնականում քաղաքականության և գրականության փոխհատման վրա։ Նա ավարտել է իր դոկտորական հետազոտությունն Օքսֆորդի համալսարանում՝ Ջեք Քենթ Քուքի ասպիրանտուրայի և Օքսֆորդի համալսարանի Քլարենդոն կրթաթոշակի առատաձեռն աջակցությամբ։ Այժմ ավարտում է իր գիրքը, որ փորձնականորեն վերնագրված է ՙՄարդը բանտից. ժխտումը և կայսրության վեպը՚։ Հիմնված արխիվային հետազոտությունների և գրական քննադատության համադրության վրա, ինչպես նաև հիմնականում կենտրոնացած արևմտահայ հեղինակ Հակոբ Օշականի (1883–1948) վեպերի վրա, այս ուսումնասիրությունը հետազոտում է ժխտման՝ որպես գաղափարախոսության թաքնված հետևանքները՝ հետ-օմանյան էթնո-ազգային ինքնության պատմական ձևավորման մեջ:

“Լռեցնելու (և ձայն տալու) ռազմավարություններ” նախագծի իրագործումը հնարավոր են դարձրել ֆիսկալ հովանավոր Նյու Յորքի արվեստի հիմնադրամը եւ դրամաշնորհը տրամադրած Հայաստանի Բաց հասարակության հիմնադրամը: Նախագծին աջակցել են նաեւ Քրիսթոֆեր Ատամյանը, Քեն Դարյանը, Սուրեն Իսրայել յանի իրավաբանական գրասենյակը, Վարուժ Քունդակյանը եւ Ջոյս Էլլեն Ռեյլին

These icons link to social bookmarking sites where readers can share and discover new web pages.
  • Facebook
  • TwitThis